Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ահաբեկիչներին տեղափոխելու համար Տրիպոլիից Ստամբուլ է եկել մարդատար օդանավ

Ահաբեկիչներին տեղափոխելու համար Տրիպոլիից Ստամբուլ է եկել մարդատար օդանավ
02.11.2020 | 14:03

Fligtradar24 համակարգի օգնությամբ հայտնի է դարձել, որ նոյեմբերի 2-ին ժամը 02:55-ի սահմաններում Լիբիայի Տրիպոլի քաղաքից Թուրքիայի Ստամբուլ քաղաք է եկել Airbus A-319-112 ուղևորատար օդանավը, որը պատկանում է լիբիական Wings Airlines LWA100 / YL100 ավիաընկերությանը, փոխանցում է Infoteka24-ը:


Այդ չվերթից հետո` ժամը 03:10-ի մոտակայքում Ստամբուլից Բաքու է մեկնել Turkish Turkish Airlines TK338 / THY8DV ընկերության Airbus A330-303 ուղևորատար օդանավը: Հավանաբար, այս չվերթով Լիբիայից Ադրբեջան են տեղափոխվել ահաբեկիչներ Արցախում հայերի դեմ կռվելու համար:

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ